ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ՀՀ վարչապետը պետք է զանգահարեր ՌԴ նախագահին կամ վարչապետին». Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ Փանիկի միջադեպի մասին. «168 ժամ»
09:30, 21.07.2018 | mamul.am
5873 | 1

«Ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը պարտավոր է սերտ համագործակցել ՀՀ Պաշտպանության նախարարության և այն տեղանքի բնակչության հետ, որի հարևանությամբ անցնելու է վարժանքը կամ զորավարժությունը»,- «168 ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասաց 1992–1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով օրերս Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականների հետ կապված միջադեպին:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների գնահատականներին, ապա, գեներալի համոզմամբ, ՀՀ վարչապետը մինչ նման մեկնաբանությունները պետք է զանգահարեր ՌԴ նախագահին կամ վարչապետին, կամ ՀՀ Պաշտպանության նախարարը պետք է կապ հաստատեր իր ռուս գործընկերոջ հետ՝ իրավիճակը քննարկելու համար, եթե կարիք կա՝ հորդորեր չխախտել պայմանագրի դրույթները:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր