ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Վայոց ձորում այրվել է 105 հա խոտածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 բնակիչ և 60 զինծառայող
10:35, 21.07.2018 | mamul.am
3525 | 0

Հուլիսի 20-ին, ժամը 12:09-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա և Արին գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, վեց մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 02։53-ին հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, հրդեհի տարածումը մոտակա գյուղերի ցորենի արտեր կանխվել է. սահմանվել է հերթապահություն։ Այրվել է 105 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 գյուղի բնակիչ, 60 զինծառայող և Վայքի քաղաքապետարանի ջրատարը:

Հուլիսի 21-ին ժամը 05։54-ին հրդեհաշիջման աշխատանքերը վերսկսվել են, նկատվել է հրդեհի 3 օջախ։

Ժամը 07։00-ին մարվել է հրդեհի 1 օջախ, այրվել է 2 հա խոտածածկույթ։

Ժամը 09:13-ին մարվել է հրդեհի 2-րդ օջախը, այրվել է 2 հա խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:40-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր