ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Թրամփը երկերեսանի է անվանել՝ Պուտինի հանդեպ մեղմ վերաբերմունքի համար իրեն քննադատողներին
11:00, 21.07.2018 | mamul.am
6241 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԶԼՄ-ներին մեղադրել է երկերեսանիության համար, ովքեր քննադատում են իրեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ մեղմ վերաբերմունքի համար, այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում, փոխանցում է ТАСС-ը:

«Ինձ կոշտ քննադատում են կեղծ ԶԼՄ-ները, որ ես չափից դուրս բարի եմ Պուտինի նկատմամբ: Նախկինում դա կանվանվեր դիվանագիտություն: Եթե լինեի ագրեսիվ, կքննադատեին ավելորդ կոպտության համար: Հիշեք՝ ինչպես էին արտահայտվում Կիմ Չեն Ինի հետ հանդիպման ժամանակ, ասում էին՝ չափից դուրս կոշտ եմ եղել: Երկերեսանիներ»,- գրել է Թրամփը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր