ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Իրաքի կառավարությունը ցանկանում է ձեռք բերել լիակատար վերահսկողության Իրաքյան Քրդստանի նավթային ռեսուրսների վրա». Կարեն Հովհաննիսյան
00:25, 22.07.2018 | mamul.am
3653 | 0

Ամեն տարի Իրաքյան Քրդստանի և Իրաքի կառավարությունների հարաբերությունները սրվում են, երբ քննարկվում է հաջորդ տարվա բյուջեն: Փաստորեն այս տարի ևս բացառություն չէ:
Իրաքի կառավարությունը ցանկանում է ձեռք բերել լիակատար վերահսկողության Իրաքյան Քրդստանի նավթային ռեսուրսների վրա, որի դիմաց պատրաստվում է ֆինանսավորել 2600 ծրագիր, հիմնականում շինարարական: Սակայն Իրաքյան Քրդստանի կառավարությունը չի համաձայնվում, պատճառաբանելով, որ Իրաքի կառավարությունը միտումնավոր գաղտնի է պահում թե կոնկրետ ինչ չափի ֆինանսավորման մասին է խոսքը: Քրդստանի կառավարությունից մտավախություն են հայտնում, որ Իրաքի կառավարությունը կրկին կարող է սրել իրավիճակը և երկու կառավարություններին կանգնեցնել առճակատման փաստի առջև: Պետք է նշեմ, որ Իրաքյան Քրդստանը անցած տարի գնաց անկախության հանրաքվեի հենց այս պատճառաբանությունով, որ Իրաքի կենտրոնական իշխանությունը սպառում է Քրդստանի նավթային ռեսուրսը, և համապատասխան ֆինանսավորում չի իրականացնում Քրդստանում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր