Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. Եղա նաև Սևանա լճում տեղակայված իշխանի բազմացման ցանցային տնտեսությունում, որտեղից էլ վերցրել եմ ձկների կերերի նմուշներ, որպեսզի լաբորատոր հետազոտություններից հետո հասկանանք, թե այդ տնտեսությունը արդյոք ունի ազդեցություն այս պրոցեսի վրա։ Մեկ բան հստակ է, Սևանա լճի նման մասշտաբով ծաղկումը ունի մի շարք պատճառներ, որոնց մեջ գերակշռում են մարդկային գործոնները (Գետերով լիճ թափվող կոյուղաջրեր, կենցաղային աղբ, ջրի մակարդակի անընդհատ փոփոխություններ, ջրի տակ մնացող հատվածների ոչ պատշաճ մաքրման աշխատանքներ, հարակից հողահանդակներում օգտագործվող ազոտական ֆոսֆորական պարարտանյութեր և այլն)։ Սևանը յուրաքանչյուրիս օգնության կարիքն ունի և դա առաջին հերթին պայմանավորված է Սևանա լճում ու նրա շրջակայքում մեր վարքով։ Սևանը սիրել ու պահպանելը պարտադիր է։ |