Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերմանշահ նահանգում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել՝ 4-րդը մեկ օրվա ընթացքում, հաղորդում է ISNA գործակալությունը: Վերջին գրանցված ամենաուժեղ երկրաշարժը եղել է 5,9 մագնիտուդ ուժգնությամբ: Տուժածների թիվն աճել է՝ հասնելով 287-ի: Զոհերի մասին տվյալ պահին տեղեկություններ չկան: Տեղի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարի խոսքով՝ այդ շրջանում փրկարարների 15 խումբ է ուղարկվել: |