Իրանցի գեներալ Հոլամհոսեյն Հեյբփարվարը Իրանի ղեկավարությանն ուղղված՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները «հոգեբանական հնարք» է անվանել, հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով՝ Թեհրանը կշարունակի հակազդել իր թշնամիներին: «Մենք երբեք չենք հրաժարվի մեր հեղափոխական համոզումներից... Մենք կհակազդենք մեր թշնամիների ճնշումներին... ԱՄՆ-ն ցանկանում է ոչնչացնել Իրանը»,- ասել է իրանցի գեներալը: Թրամփի սպառնալիքներին նախորդել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի նախազգուշացումը: |