ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Ամենաառողջ սննդակարգը՝ ըստ գիտնականների
14:25, 31.07.2018 | mamul.am
46023 | 2

Կետոգենիկ սննդակարգն ավելորդ քաշը կորցնելու ամենաիդեալական միջոցն է: Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները, գրում է Business Insider-ը:

Կետոգենիկ սննդակարգը ցածր ածխաջրային սննդակարգ է` ճարպերի և սպիտակուցների չափավոր քանակությամբ: Այս սննդակարգն օրգանիզմի ընդունած ճարպերն օգտագործում է որպես էներգիայի աղբյուր: Սովորաբար սննդի մեջ պարունակվող ածխաջրերը վերածվում են գլյուկոզի, ինչը շատ կարևոր է ուղեղի աշխատանքի համար: Սակայն եթե սննդակարգում ածխաջրերը քիչ քանակությամբ են, գլխուղեղում գլյուկոզի փոխարեն ճարպերն են էներգիայի պաշար հանդիսանում: Լյարդը ճարպը վերածում է ճարպաթթուների և կետոնային մարմինների: Հենց վերջիններն էլ գլյուկոզի փոխարեն էներգիա են մատակարարում մարմնին:

Գիտնականները պնդում են, որ այս սննդակարգն օգնում է մարդուն կառուցել սեփական սննդառեժիմը, բարելավել բոլոր ներքին օրգանների աշխատանքը, սրտանոթային գործունեությունը, մարսողությունը, ինչպես նաև նվազեցնել այնպիսի ծանր հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսին է Ալցհեյմերի հիվանդությունը կամ ծերունական թուլամտությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր