ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Apple-ը դարձել է առաջին ընկերությունն աշխարհում, որի կապիտալը գերազանցել է մեկ տրիլիոն դոլարը
21:50, 02.08.2018 | mamul.am
12667 | 0

Apple ընկերությունը դարձավ առաջին կազմակերպությունը, որի շուկայական կապիտալը գերազանցեց մեկ տրիլիոն դոլարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընկերության բաժնետոմսերը NASDAQ ամերիկյան բորսայում թանկացել են 1.85 տոկոսով, ինչի շնորհիվ կազմակերպության կապիտալացումը գերազանցել է մեկ տրիլիոն դոլարը:

Հուլիսի 31-ին Apple-ը հրապարակել է ֆինանսական հաշվետվություն, որի համաձայն 2017-2018 ֆինանսական տարվա երրորդ կիսամյակում ընկերության շահույթը կազմել է 32%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության շահույթն ավելացել է 11.5 միլիարդ դոլարով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր