ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ուկրաինայում քլոր տեղափոխող բեռնատարը շրջվել է. առաջացել է թունավոր ամպ
22:30, 07.08.2018 | mamul.am
8899 | 0

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանում շրջվել է բեռնատարն ու վնասվել է քլոր տեղափոխող ցիստեռնի հերմետիկությունը: Կեսօրից հետո ահազանգ է հնչել, որ թունավոր հեղուկն արտահոսում է, դեպքի վայր են մեկնել փրկարարները:
Ցիստեռնում եղել է 8 տոննա քլոր: Մասնագետները ջրային վարագույր են ստեղծել գոլորշուց առաջացած ամպերի նստեցման համար: Տուժածների մասին տվյալներ չկան, մոտակա բնակավայրը գտնվում է 3 կմ հեռավորության վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր