ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Երևանը՝ աշխարհի հինավուրց քաղաքների միջազգային ֆորումի մասնակից
23:25, 08.08.2018 | mamul.am
6931 | 0

Ռուսաստանի Ռյազան քաղաքում օգոստոսի 12-18-ը անցկացվելիք միջազգային ֆորումին, որին մասնակցություն կունենան 500 տարուց ավելի պատմություն ունեցող աշխարհի տարբեր քաղաքներ, կմասնակցի նաև Երևանը, այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն։

Միջոցառմանը կմասնակցեն արտասահմանյան 9 երկրներից 15, ԱՊՀ երկրներից՝ 7 և Ռուսաստանից՝ 18 քաղաք:

Աշխարհի հինավուրց քաղաքների շարքում ներկայացված են Երևանը, Փարիզը, Աթենքը, Սպարտան, չինական Սյույչժոուն ու հունական Սալոնիկը։

Ֆորումի շրջանակներում կբացվեն «Հինավուրց քաղաքների դեսպանատներ», կներկայացվեն պատմական ներկայացումներ, աշխարհի խոհանոցներն ու համերգային ծրագրեր։ Ֆորումի շրջանակներում կազմակերպված կոնֆերանսին կքննարկվեն աշխարհի հինավուրց քաղաքների պահպանության խնդիրները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր