ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Չինաստանում եմ` իբրև GCCC-ի ավագ խորհրդական». Հրանտ Բագրատյան
20:05, 09.08.2018 | mamul.am
10933 | 0

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Չինաստանում եմ: Իբրև GCCC-ի ավագ խորհրդական առաջին այցելությունս է։ Բացի մասնագիտական քնարկումներից ToJoy խումբը հրավիրեց մասնակցելու մասնագիտական քննարկումներից մեկին՝ Հանյան նահանգի Չժենժոու քաղաքում (համապատասխանաբար 100 մլն և 10 մլն բնակչությամբ)։ Սա ToJoy-ի մասնագիտական պլատֆորմն էր։ Առաջին անգամն էի շփվում չինական մասնավոր բիզնեսի հետ։ Մի քանի հազար բիզնեսմեններ իրենց կազմակերպչական պլատֆորմի վրա տարվա մեջ 10-15 անգամ հավաքվում են և քննարկում բիզնես խնդիրներ, տեղեկատվություն են փոխանակում։ Այդպես է ամբողջ Չինաստանում։ Փոքր բիզնեսն այստեղ մինչև 500 հոգի է։ Ուզո՞ւմ ես երեխադ գիտնական դառնա, խնդրեմ պատվիրիր մուլտիկ եր գիտնականների մասին։ Ուզում ես դպրոցում ուժեղանա նրա մասնագիտական կրթությունը՝ պատվիրի մասնագիտական դասընթացներ։ Ուզում ես լավ հագուստ, նկարն ու չափսերդ ուղարկիր կստանաս։ Ոնւզում ես ավտոմեքենա Տոյոտայի և Մերսեդեսի խառնուրդ՝ խնդրեմ։ եվ այս ամենը համակարգչի միջոցով։ Չինաստանում տարեկան 1500000 նոր արտադրանք և ծառայություն է ստեղծվում։ ԱՄՆ-ում՝ 50000։ Հայաստանում մի քանի տասնյակ։ Սա է իսկական Չինաստանը։ Սա մշտական տնտեսական աճ է ապահովում։ Պետությունը արտադրական ենթակառուցվածքները կենտրոնացրել է իր ձեռքը, հսկում է բանկերը։ Մնացածը մասնավոր է։ Ելույթ ունեցա։ Ասացի, որ ներկայումս Հայաստանը ազատ տնտեսության և ինովացիոն երկիր է։ Ասացի, որ միջնադարում մենք ենք ձեր մետաքսը վաճառել (շնորհակալություն Վահան Բայբուրթյանին հրաշալի գրքի համար)։ եկեք նման մի պլատֆորմ էլ մեզ մոտ ստեղծեք։ Մեծ ոգևորությամբ ծափահարում էին։ Կգան։
p.s. Խորին շնորհակալություն դեսպան Ս.Մանասարյանին այցելությանս օժանդակելու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր