ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Հայ շախմատիստներն առաջատարներից հետ են մնում կես միավորով
20:25, 09.08.2018 | mamul.am
2682 | 0

Լատվիայում շարունակվում է Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին այս տարի մասնակցում են 37 երկրների 260 շախմատիստ, այդ թվում՝ 24 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը: Կայացած 4 տուրերից հետո աղյուսակը 4 միավորով միանձնյա գլխավորում է Ֆլորիան Կաչզուրը: Մեր շախմատիստները կայացած 4 տուրերում տոնել են 3 հաղթանակ և մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի արդյունքով և առաջատարին զիջում են կես միավորով: Այսօր տեղի կունենան մրցաշարի 5-րդ և 6-րդ տուրերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր