ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Գիտակցում էինք, որ մեդալ նվաճելու հնարավորություն ունենք». Վլադիմիր Հարությունյան
00:20, 10.08.2018 | mamul.am
4723 | 0

Էդինբուրգում ընթացող ջրացատկի Եվրոպայի առաջնության 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հարությունյան - Լև Սարգսյան զույգն այսօր նվաճեց բրոնզե մեդալ։ Սա անկախ Հայաստանի պատմության ջրացատկ մարզաձևում մեծահասակների պայքարում նվաճած առաջին մեդալն է։ Պատմական նվաճման համահեղինակ Վլադիմիր Հարությունյանն իր տպավորություններով կիսվեց MAMUL.am-ի թղթակցի հետ։

«Տպավորություններս ուղղակի հիասքանչ են, քանի որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ մեդալն ենք նվաճում։ Արդյունքը կասկածելի էր, բայց ակնկալում ու գիտակցում էինք, որ մեդալ նվաճելու հնարավորություն ունենք։ Բոլոր մրցակիցները մեզ ծանոթ էին, ու բոլորն էլ արժանի էին մեդալների։ Չնայած երկուսս էլ խնդիր ունեինք՝ ես ձեռքի վնասվածք, Լևը՝ ուսի, կարողացանք հավաքվել և լավ արդյունք ցույց տալ։ Անձնական ռեկորդ սահմանեցինք։ Մեր մրցակիցները շնորհավորեցին, ասացին, որ մենք հերոս ենք, քանի որ 20 տարուց ավել չեն հիշում Հայաստանի որևէ մեդալ»,- նշեց Վլադիմիրը՝ ավելացնելով, որ նվաճումը նվիրում է իր ծնողներին և մարզչին. «Մեդալս նվիրում եմ ծնողներիս և մարզչիս՝ Հրաչյա Չանդիրյանին։ Նա մեծ աշխատանք է կատարել մեզ հետ ու այս ճանապարհը մենք իր հետ ենք անցել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր