ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել MAMUL.am-ին
14:15, 10.08.2018 | mamul.am
21538 | 19

MAMUL.am-ի խմբագրությունը ծանուցում է ստացել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը դատի է տվել խմբագրությանը:
Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում MAMUL.am լրատվականն ահազանգեր էր ստացել, որ Ծառուկյանին պատկանող որոշ ընկերություններում և հատկապես գազալցակայաններում աշխատակիցների նկատմամբ տեղի են ունեցել պարտադրանքներ:

Մասնավորապես, համաձայն ներկա և նախկին աշխատակիցների ահազանգերի, իրենց պարտադրել են աշխատավարձի պահման միջոցով գնել ավտոմեքենաներ Ծառուկյանին պատկանող ավտոսրահներից և հանգստյան օրերին կատարել պարտադիր-չվճարվող ծանր աշխատանք` գործարարին պատկանող շինհրապարակներում, այգիներում, գոմերում և այլն: Նշված տեղեկությունների մասով, խմբագրությունը հրավիրել էր նաև պատկան մարմինների ուշադրությունը:

Վերոնշյալ հրապարակումներից հետո Գագիկ Ծառուկյանը երկու անգամ պատասխանել է նշված հրապարակումներին մամուլի խոսնակի միջոցով, որոնցից մեկում հնչեցրել է կասկածահարույց և ագրեսիվ կոչ` ազատ խոսքի և ազատ մամուլի դեմ:

Այդ հայտարարության առնչությամբ MAMUL.am-ը պաշտոնապես դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն: Դիմումն ընդունվել է վարույթ:

Տեղեկացնում ենք, որ մինչ այս պահը բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում և ներկայացնում են այլ մանրամասներ՝ Ծառուկյանին պատկանող ընկերություններում տեղի ունեցած և ունեցող պարտադրանքների մասին:

Խմբագրությունը ստացել է նաև նոր տեղեկություններ, որոնք առնչվում են նաև սպորտի և մարզիկների բնագավառում դրսևորված որոշ անորոշությունների: Նշված տեղեկությունների մասով խմբագրությունը կատարում է լրագրողական հետաքննություն և առաջիկայում հանդես կգա նոր հրապարակումներով:

Հետգրություն

Եթե Դուք տիրապետում եք նման տեղեկությունների, աշխատել, աշխատում եք վերոնշյալ ընկերություններում, կամ որևէ այլ ընկերությունում, որտեղ ոտնահարվել(ում) են ձեր իրավունքները, խնդրում ենք գրել մեկնաբանություններում, ուղարկել նամակ, կամ զանգահարել մեր խմբագրություն:

Տեղեկատվություն տրամադրող անձանց գաղտնիությունն ապահովվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր