mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.14, EUR 549.38, RUB 7.23, GBP 613.64
+30 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչու, օրինակ՝ ե՛ս, կամ ինձ նման հազարավոր քաղաքացիներ պետք է անզեն լինեն». Լիզա Ճաղարյան
12:50, 10.08.2018

Լրագրող Լիզա Ճաղարյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.

ՀՀԿ-ական բանդայից ում տուն մտնում են, մի հսկա զինապահեստ են հայտնաբերում, մեկ էլ սկսում են լուրջ-լուրջ քննարկել՝ օրինական են էդ զենքերը, թե օրինական չեն։
Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչու, օրինակ՝ ե՛ս, կամ ինձ նման հազարավոր քաղաքացիներ պետք է անզեն լինեն, իսկ ինչ-որ մեկն առնվազն մի գումարտակի բավարարող զենքուզրահի չափ զինված լինի։ Էդ զենքերն օրինականացնողները նույն ռոբասեՌժիկական բանդայից չե՞ն եղել, էդ ո՞նց էդ զենքերը դարձան օրինական։
Քիչ էլ մնաք՝ կասեք՝ շարմազանովի ու մնացած սրիկաների ստացած շքանշաններն էլ են ըստ արժանվույն տրվել, կասեք՝ լիսկան ու տարոնն են նստել դիսերտացիա գրել ու «գիտնական» դարձել, ու սրա նման լիքը անհեթեթություններ։
Օրինական են, թե անօրինական, էդ բոլոր զենքերը պետք է անօրինական ճանաչվեն։
Ինչու՞ պետք է ի՛մ կյանքը, ի՛մ մերձավորների կյանքը, ի՛մ հայրենակիցների կյանքը մի խումբ ավազակների քմահաճույքով պայմանավորված լինի։
Ես ոչ թիկնապահ ունեմ, ոչ էլ՝ դռանը կապած կատաղած շուն։
Հիմա ի՞նչ եք ասում, ո՞վ է երաշխիք տալիս, որ իմ կյանքին վտանգ չի սպառնում, ու որ ես ռոբիկին ասում եմ՝ մարդակեր, սեՌժիկին՝ մարդասպան, սրանց բանդայի անդամներին էլ՝ տականք սրիկաներ, էդ «օրինական» զենքերից մեկը մի օր իմ կողմը չի ուղղվի։
Հայաստանում զենք կրելու իրավունք չկա։ Թե՞ կա, ես տեղյակ չեմ։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր