ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Բերդի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը եկել էին քաղաքապետին ու պատգամավորին մերժող ցուցապաստառներով
13:25, 10.08.2018 | mamul.am
7604 | 5

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Բերդի մի խումբ բնակիչներ բարձրացրել էին քաղաքապետ Հարություն Մանուչարյանի ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանի լուսանկարներով պաստառներ՝ պահանջելով քաղաքապետի հրաժարականը: Վարչապետը հորդորեց դադարեցնել ակցիան և զերծ մնալ ՏԻՄ ներկայացուցիչներին գովաբանելու կամ վատաբանելու կոչերից: «Տեղյակ եմ ամեն ինչից, գիտեմ, որ խնդիրներ կան, բայց եկեք այսօրվա հանդիպումը դրա համար չօգտագործենք»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը ծնվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Քաղաքապետ Հարություն Մանուչարյանի որդին՝ Արշալույս Մանուչարյանը նրա փեսան է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր