ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Սանիթեք»-ը չի կարողանում հավաքել աղբը, որովհետև մրցույթով շահել է քաղաքի մի կեսը, բայց ագահաբար և առանց մրցույթի տիրացել մյուս կեսին». Անի Սամսոնյան
13:40, 10.08.2018 | mamul.am
4267 | 1

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՆԻՏԵԿԻ ՄԱՍԻՆ

Ինչու երևանցիները պարտավոր չեն լսել Սանիտեկ ընկերության արդարացումները իրենց վատ աշխատանքի վերաբերյալ․

Սանիտեկն ասում է․ Աղբավայրերը գտնվում են ոչ պատշաճ վիճակում և չեն ապահովում աղբահանության իրականացման համար բավարար պայմաններ։

Պայմանագրում նշված է, որ Կապալառուն իր սեփական ուսումնասիրությունները և հետազոտություններն է իրականացրել և բավարարված է պայմանագրի հետ կապված ցանկացած դեպքերով, ներառյալ մասնագրերով և այլն։ Ինչպես նաև քաղաքապետարանը ներկայացնում է, որ ողջամիտ ջանքեր է գործադրել ապահովելու համար, որ քաղաքապետարանի կողմից տրամադրված տեղեկատվությունը ներառում է ողջ այն տեղեկատվությունը, որին քաղաքապետարանը տիրապետում է և որը քաղաքապետարանը իր խելամիտ կարծիքով համարում է ծառայություններին առնչվող։ Կապալառուն պետք է ստացած լինի անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը ռիսկերի լրացուցիչ հանգամանքների և այլ պարագաների մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ ծառայության մատուցման վրա։

Հարգելի Սանիտեկ, եթե ձեզ քաղաքապետարանը հնեց սկզբից խաբել է աղբավայրի վիճակի հարցում, ապա հայտարարարեիք դրա մասին (չնայած դուք ինքներդ էլ պիտի ուսումնասիրեք), եթե ոչ՝ ԴԱ ՁԵՐ ԽՆԴԻՐՆ Է։ ԴՈւՔ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՔ ԱՅԴ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ։

Սանիտեկն ասում է․ աղբավայրերի ճանապարհների վիճակը չի համապատասխանում որևէ ստանդարտների և մշտապես վնաս է հասցնում ընկերության տրանսպորտային միջոցներին։

Կապալառուն պետք է ամբողջական պատասխանատվություն կրի բոլոր գործողությունների՝ այդ թվում կորուստների և ծախսերի համար, որոնք կարող են առաջանալ իր պարտավորությունների կատարումից կամ չկատարումից։
Կապալառուն պետք է ապահովված լինի բավականաչափ փոխարինման միջոցներով, որպեսզի արագ արձագանքի, երբ սարքավորման կամ մեքենաների անսարքությունները ազդեցություն ունենան ծառայությունների տրամադրման վրա։
Նույնը վերաբերում է աղբամաններին։ Փչացած աղբամանները նորերով պետք է փախարինվեն հաշված՝ 5 օրվա ընթացքում։

Սանիտեկն ասում է․ ընկերության աղբարկղերի դիմաց ավտոմեքենաների կայանումը խոչընդոտում է ընկերության գործունեությանը։

Կապալառուն պետք է տեղյակ լինի, որ առկա են որոշ փողոցներ և այլ հանրային տարածքներ, որտեղ հասանելիությունը սահմանափակված է փողոցների լայնության կամ մեքենաների կայանման պատճառով։ Կապալառուն պետք է ծառայությունների մատուցման պլանում սահմանի թե ինչպես պետք է ծառայությունները մատուցվան նման փողոցներում։

Հարգելի Սանիտեկ, ըստ կարգին մտածեիք դրա մասին տարեսկզբին, ոչ թե հիմա։

Սանիտեկն ասում է․ քաղաքում առկա աղբամուղերի փակման և աղբամաններով փոխարինման հարցը րս շատ կարևոր է։

Կապալառուն պարտավոր է ստանձնել բազմաբնակարան շենքերում աղբամուղերի մաքրումը և կատարել դեռատիզացիայի աշխատանքներ աղբախուցերում։

Աղբամուղերի փակման հարցը կարելի է քննարկել, բայց դա ձեզ չի ազատում պարտականությունների կատարումից։ Ավելին դուք պատշաճ կարգով չեք կատարել և չեք կատարում աշխատանքներ աղբախուցերում կրծողների, միջատների և վնաստաուների վնասազերծման դեմ։

Սանիտեկն ասում է․ պայմանագրով սահմանված են աղբահանության իրականացման ժամային և այլ սահմանափակումներ, որոնք օրեցօր առաջացող աղբի պայմաններում հնարավորություն չեն տալիս օպերատիվ իրականացնել աղբահանություն։

Կապալառուն պայմանագրի համաձայն հնարավորություն ունի Երևանի քաղաքապետարանին առաջարկելու վերանայել ժամակացույցը։

Ում էիք սպասում․․․

Եվ վերջում։ Հարգելի քաղաքացիներ, Սանիտեկ ընկերությունը չի կարողանում հավաքել ձեր աղբը, որովհետև մրցույթով շահել է քաղաքի մի կեսը, բայց ագահաբար և առանց մրցույթի տիրացել մյուս կեսին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր