ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Երբեք մի հանձնվեք ձեր երազանքների հարցում». «Բանանց»-ի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ուոթֆորդ»
15:45, 10.08.2018 | mamul.am
5235 | 1

Երևանի «Բանանց»-ի և անգլիական «Ուոթոֆորդ»-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում հայկական թիմի կիսապաշտպան, 20-ամյա գանացի ֆուտբոլիստ Կուասի Սիբոն տեղափոխվեց «Ուոթֆորդ»: Տրանսֆերից հետո Սիբոն տեսաուղերձ է հղել «Բանանց»-ի անձնակազմին և երկրպագուներին.

«Շնորհակալություն եմ հայտնում «Բանանց» ֆուտբոլային ակումբի հետ կապված բոլոր մարդկանց: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արեցիք իմ կարիերայի համար: Շատ եմ գնահատում և արժևորում դա: Հատկապես շնորհակալ եմ մարզչական աշխատակազմին, հատկապես գլխավոր մարզչին: Շատ շնորհակալ եմ, հայրիկ: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել եք ինձ համար: Շնորհակալ եմ նաև «Բանանց»-ի բոլոր երկրպագուներին՝ այն սիրո համար, որը ես ստացել եմ նրանց կողմից: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Երբեք մի հանձնվեք ձեր երազանքների հարցում: Աստծո օգնությամբ ամեն ինչ հնարավոր է: «Բանանց» ֆուտբոլային ակումբ՝ Երևանի հպարտ Արծիվներ: Ուղարկում եմ իմ ողջ սերը»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Կուասի Սիբոն «Բանանց»-ին էր միացել 2017/18 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նա մասնակցել է Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկության 24 խաղի, դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր