ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Նախապատրաստվում ենք շատ կարևոր մենամարտի». Դավիթ Թորոսյան
20:50, 10.08.2018 | mamul.am
7228 | 1

Բարդ մենամարտ է սպասվում. Դավիթ Թորոսյան

Սեպտեմբերի 21-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը WBC International Silver գոտու պաշտպանության համար կմրցի Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Եվգենի Սմիրնովի հետ: Արամի մարզիչ Դավիթ Թորոսյանը խոսել է առաջիկա մենամարտի մասին։
«Նախապատրաստվում ենք շատ կարևոր մենամարտի: Արամ Ավագյանը գոտու պաշտպանության համար պետք է մրցի Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Եվգենի Սմիրնովի հետ, որն անցկացրած 14 մենամարտերում պարտություն չունի: Բարդ մենամարտ է լինելու ինչպես մեզ համար, 2 անգամ ավել նրանց համար: Հիմա շեշտը դնում ենք տեխնիկա-տակտիկական և ֆիզիկական պատրաստվածության վրա»,- Punch Boxing Armenia-ի հետ զրույցում նշել է նա:
Խոսելով մրցակցի մասին Թորոսյանն ասաց. «Սմիրնովը պարտություն չի կրել, չնայած դրան, դեռևս գոտի չի նվաճել: Գոտի նվաճելը հեշտ բան չէ, հիմա ռուս բռնցամարտիկը մոտեցել է գոտու համար մենամարտին, բայց չեմ կարծում որ կկարողանա Արամից խլել այն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր