ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Փաշինյանի խրատները դեռ տեղ չեն հասնում». Ոսկան Սարգսյան
09:30, 11.08.2018 | mamul.am
6790 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նիկոլ Փաշինյանի մեսիջները տեղ չեն հասնում: Փաշինյանն ասում է` ձեզ ազատություն է տրվել աշխատելու, արարելու, հարկայինը, մաքսայինը, ոստիկանը և այլոք ձեզ չեն կպնելու ազատ եք, ոչ ոք ձեր բիզնեսին փայ չի մտնելու, աշխատեք, արարեք: Ոչ միայն հասարակ մարդիկ, այլեւ համայնքների ղեկավարները հին սովորությամբ կառավարությունից օգնություններ, արտոնություններ են ուզում, դոտացիաներ և սուբվենցիաներ: Որքան էլ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի համար հասարակ լեզվով է խոսում, սակայն սեփական ոտքերի վրա կանգնելու, ուրիշից ձուկ չխնդրելու, այլ իր համար ամեն օր ձուկ որսալու մասին Փաշինյանի խրատները դեռ տեղ չեն հասնում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր