ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
ՌԴ դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 22-ից. նախորդների համեմատ դրանք շատ ավելի խիստ են
10:20, 11.08.2018 | mamul.am
6120 | 1

Ռուսական ռուբլին վերջին օրերի ընթացքում իջավ` հասնելով անցած երկու տարիների ընթացքում ամենացածր մակարդակին, երբ Միացյալ Նահանգները չորեքշաբթի նոր պատժամիջոցներ սկսեց ընդդեմ Մոսկվայի: Ռուսաստանը հերքում է թունավոր նյութով սպանություններ իրականացնելու մասին մեղադրանքները և միևնույն ժամանակ հայտարարում իր կողմից իրականացվելիք պատասխան քայլերի մասին:

Ռուսաստանն ԱՄՆ-ի ու Եվրոպական միության պատժամիջոցների տակ հայտնվեց դեռևս 2014-ին` Ուկրաինայից Ղրիմն իրեն բռնակցելուց հետո: Պատժամիջոցներ, որոնք մեծապես են վնասել այս երկրի տնտեսությունը:

Կրեմլի խոսնակը փորձում է վստահեցնել ռուսներին, որ երկրի ֆինանսական համակարգը մնում է կայուն: Սովորական քաղաքացիներն էլ այստեղ կարծես թե չունեն մեծ մտահոգություններ այս ուղղությամբ:

Ֆինանսական կորուստները սակայն նախագահ Պուտինին հետ չեն պահում Ուկրաինայի արևելքում իրականացված ներխուժումը շարունակելուց և այլ երկրների քաղաքական գործընթացներին միջամտելուց:

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 22-ից: Նախորդների համեմատ դրանք շատ ավելի խիստ են, ու կա կարծիք նաև Ռուսաստանում, որ դրա դիմաց վճարելու է հասարակ քաղաքացին, այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր