ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Թալանել ու հարստացել են սերմացու գողացող մկան պես». ՀՀ վարչապետ
12:25, 11.08.2018 | mamul.am
6322 | 4

Իջևանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը քաղաքացիների հետ: Հրապարակը բազմամարդ է:

Այս պահին ելութ է ունենում ՀՀ վարչապետը:

«ՀՀ-ում հաստատված է եղել իշխանություն, որ մարդիկ լինեն աղքատ, ինչո՞ւ, որպեսզի ընտրությունների ժամանակ գան, 5000 դրամը բաժանեն, և էդ մարդկանց կարողանան ստիպեն՝ իրենց օգտին քվեարկել: Եթե չքվեարկեք՝ աղքատության նպաստից կզրկվեք... ՀՀ-ում այսօր հաստատված իշխանությունը ոչ թե մարդկանց օգնելու է, որ լինեն աղքատ, այլ օգնելու է, որ չլինեն աղքատ, քաջալերելու է, որ մարդիկ աշխատեն»,- նշել է Փաշինյանը:

«Կոչ եմ անում՝ մի նստեք պարապ, գնացեք խոշոր եղջերավոր անասուններ պահեք, որովհետև չենք ուզում մնաք աղքատ, որ ընտրությունների ժամանակ գանք, ասենք՝ մեր օգտին քվեարկեք, թե չէ նպաստը կկտրենք: Ուզում ենք ընտրությունների ժամանակ դուք գաք ու խոսեք տնտեսության մասին»,- հավելել է նա: Փաշինյանի խոսքով՝ մեր հերոսները պետք է լինեն ոչ թե նրանք, ովքեր իշխանության համար ընտրություն են կեղծում, այլ՝ ովքեր իրենց քրտինքով արդյունք են ստեղծում: «Մինչև հիմա ՀՀ-ում թալանել ու հարստացել են, ինչպես հայտնի ֆիլմի հերոսն էր ասում, սերմացու գողացող մկան պես»,- ընդգծել է վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր