ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
2008թ. մարտի 1-2-ին Գագիկ Ծառուկյանին տրվել է 140 արհեստական և 160 բամբակյա կոստյում
14:20, 14.08.2018 | mamul.am
47238 | 13

Վերջին օրերին համացանցում ակտիվորեն շրջանառվում է փաստաթուղթ, որտեղ նշված է, թե 2008թ. մարտի 1-2-ին օլիգարխներից ում և որքան իրային ունեցվածք է բաշխվել: Օգտատերերն ակտիվորեն քննարկում են նշված փաստաթղթում առկա տվյալները: Համաձայն այդ փաստաթղթի, իրային ունեցվածքը եղել է արհեստական մորթուց՝ բամբակյա կոստյումներ և գլխարկ-ականջակալներ: Ցուցակում նշված են Հովիկ Աբրահամյանի, Վաչագան Ղազարյանի, Սուրիկ Խաչատրյանի, Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Բեգլարյանի, Մհեր Սեդրակյանի, Գագիկ Ծառուկյանի, Լևոն Սարգսյանի ու Առաքել Մովսիսյանի անունները: Փաստաթղթում նշված են նաև, թե նրանցից յուրաքանչյուրը քանի՞ կտոր գույք է ստացել: Հատկանշական է, որ ըստ փաստաթղթի, Գագիկ Ծառուկյանի ստացած գույքը գրեթե կրկնակի ավելի է, քան մյուս անուններից յուրաքանչյուրինը:

Մարտի 1-ին բաշխված այս իրային ունեցվածքի ցուցակի մասին հատված կա նաև «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում:
Փաստաթղթի աղբյուրը կցված է հղման մեջ:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր