Իտալիայի Տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Գենուայում կամրջի փլուզման հետևանքով զոհվել է 7 մարդ: Դեպքի վայրում աշխատում են տասնյակ մարդիկ, երկրի վարչապետը տեղի ունեցածը համարել է «հրեշավոր ողբերգություն»: Ըստ նախնական տվյալների՝ փլուզման պատճառով վնասվել է 20 մեքենա: Կամուրջը փլվել է շինության ու երկաթգծի վրա: Փլատակների տակ, հնարավոր է, դեռ մարդիկ լինեն, զոհերի թիվը կարող է աճել:
|