ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը հայտարարություն է տարածել
19:05, 14.08.2018 | mamul.am
17478 | 3

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում ՀԱԿ անդամներին ու համակիրներին միահամուռ մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ինչպես հայտնի է՝ երեկ Վերաքննիչ դատարանը, ինչ-ինչ ուժերի ազդեցության տակ ապօրինի որոշում կայացրեց՝ բեկանելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին 1-ին ատյանի դատարանի որոշումը։ Դրան նախորդել են 46 պատգամավորների միջնորդությունը՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև վերջինիս վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կատաղի քարոզչությունը ներկայիս իշխանությունների դեմ։

Այս ամենը մենք դիտում ենք ոչ այլ ինչ, քան նախկին ավազակապետական ռեժիմի ներկայացուցիչների, այլ կերպ ասած՝ հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացիայի արտահայտություն և հակապետական դավադրություն ժողովրդի դեմ։ Ուստի, հակահեղափոխական ուժերի ռևանշը խափանելու նպատակով կոչ ենք անում Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր անդամներին ևև համակիրներին միահամուռ մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր