Բայց իմ ծնունդն այս աշխարհում Այսօր հայ բանաստեղծ Վահագն Դավթյանի ծննդյան օրն է: Սիրված բանաստեղծը ծնվել է 1922 թվականին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան), օգոստոսի 15-ին, որր ծվարած է Եփրատի ափին գտնվող Ոսկեգետակի մոտ: 4 տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում: Գաղթական արաբկիրցիները 30-ականներին եկել և Երևանում հիմնել են նոր Արաբկիր թաղամասը: Այդ մասին իմանալով,1932-ին մոր և քրոջ հետ վերադառնում և հաստատվում են Երևանում, հայրը ավելի ուշ է միանում իրենց: Վահագն Դավթյանի հուշարձանը Արաբկիրում, քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան Վահագն Դավթյանի ստեղծագործությունները սկսել են տպագրվել 1935 թվականից։ «Վահագն Դավթյանը բազմաշնորհ բանաստեղծ է, նրա բանաստեղծությունները միջնադարյան մեր երգերի խորությունն ունեն և արևմտահայ պոեզիայի շքեղությունը, պոետական կուլտուրան բարձր է, տեխնիկապես կուռ է, հողի բույր ունի, բայց և եթերային է...»,- գրողի մասին ասել է Ավետիք Իսահակյանը: Բնութագելով ինքն իրեն Վ. Դավթյանն ասել է. «... Իմ շրջապատում այն կարծիքը կա, որ ես առհասարակ համեստ մարդ եմ, բայց պիտի հիասթափեցնեմ՝ այդպես մտածողներին և ասեմ՝ այն մարդը, որ գրիչ է վերցնում գեղարվեստական գործ գրելու համար, արդեն իսկ համեստ չէ: Եվ ավելին՝ այն մարդը, որ գրիչ է վերցնում հայ բազմադարյան ու զարմանալի պոեզիայի մեջ խոսք ասելու, առավել ևս համեստ չէ: Իսկ եթե ես այնուամենայնիվ համեստ մարդու տպավորություն եմ թողնում, ապա դա պարզապես նրանից է, որ լավ գիտեմ, թե ինչ է եղել ինձանից առաջ»: Վահագն Դավթյանը մահացել է 1996թ փետրվարի 21-ին Երևանում, հանգչում է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: Վահագն Դավթյանի գերեզմանը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում |