ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Թուրքիան պատասխանել է ԱՄՆ պատժամիջոցներին
14:45, 15.08.2018 | mamul.am
7503 | 0

Թուրքիան բարձրացնում է ամերիկյան մի շարք ապրանքների ներմուծման մաքսադրույքները: Թուրքիայի նախագահ Էրդողանի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Resmi Gazete-ի պաշտոնական համարում։ РИА Новости-ն մեջբերում է․ «Փաստաթղթի համաձայն, ներմուծվող ծխախոտի գինն աճել է 60%-ով, ալկոհոլը՝ 140%-ով, մեքենաներինը՝ 120%-ով, կոսմետիկ ապրանքները՝ 60%, բրինձը՝ 50%, մրգերը՝ 20% և այլն:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել թուրք 2 նախարարի նկատմամբ՝ կապված ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործի հետ, ով ձերբակալվել է Թուրքիայում 2016թ. հոկտեմբերին: Թուրաքական իշխանությունների կողմից քահանա Էնդրյու Բրանսոնի 2016թ. ձերբակալությունից հետո Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները լարվել են։

Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բարձրացնում է Թուրքիայից ներմուծվող մետաղի և ալյումինի մաքսադրույքները՝ հասցնելով 20-ից 50%-ի։ Այս քայլն ազդեց թուրքական լիրայի իջեցման վրա, ինչից հետո, սակայն, Սպիտակ տունը հայտարարեց, որ դա կապ չունի առևտրային կամ այլ հարաբերությունների հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր