ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ապրիլյան պատերազմի դիպուկահար Նվեր Սիմոնյանն այսօր կդառնար 28 տարեկան
16:30, 15.08.2018 | mamul.am
4138 | 0

Ապրիլյան պատերազմում զոհված հետախույզ գնդացրորդ-դիպուկահար Նվեր Սիմոնյանն այսօր կդառնար 28 տարեկան: Նա Հադրութի շրջանի Թաղասեր գյուղից էր, բազմազավակ ընտանիքից, ունի երեք անչափահաս քույր ու եղբայր, մյուս երկու եղբայրները նույնպես զինվորականներ են:

Օգտատեր Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծնունդդ շնորհավոր Մերօրյա Հերոս, դու ընտրեցիր անմահության ուղին ու կմնաս մեր Անմահ Հերոսը:

Փառք ու խոնարհում...»:

Ավագ սերժանտ Նվեր Սիմոնյանը 2016-ի ապրիլի 4-ին ծավալված թեժ մարտերի ժամանակ ցուցաբերելով կամային բարձր որակներ ու արիություն, կասեցրել է թշնամու ներթափանցումը դեպի պաշտպանության խորքը` պատճառելով նրան կենդանի ուժի մեծ կորուստներ: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր