ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Համակարգչային հանցագործության դեպք Ծաղկաձորում․ «Ռոյալ» խաղատնից հափշտակել են 54 միլիոն դրամ
21:30, 15.08.2018 | mamul.am
9194 | 0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 37-ամյա Ա․ Ս․-ի դիմումի փաստով։ Վերջինս 6-րդ գլխավոր վարչությունում հայտնել է, որ «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ընկերության տեխնիկական սպասարկման բաժնի աշխատող Կ․Ղ․-ն այս տարվա օգոստոսի 6-7-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս չպարզված եղանակով, միջամտել է Ծաղկաձորում գործող «Ռոյալ» անունը կրող խաղատան խաղային ապարատների ծրագրային աշխատանքներին, ինչից հետո Կ․ Ղ-ի բարեկամ Ն․ Խ․-ն հիշյալ խաղատնից շահելու միջոցով հափշտակել է մոտ 54 միլիոն դրամ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կատարված համակարգչային հանցագործության մասին Ա․ Ս․-ն Ոստիկանություն չի դիմել։

Ըստ տեղեկությունների՝ նա փորձել է ինքնուրույն հայտնաբերել Կ․ Ղ-ին և Ն․ Խ-ին, սակայն տեսնելով, որ անզոր է, ստիպված դիմել է իրավապահներին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր