ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Շտապօգնության նոր մեքենաների առաջին խմբաքանակն արդեն Չինաստանից առաքվել է Հայաստան
00:05, 16.08.2018 | mamul.am
6701 | 1

Հանրապետության ողջ տարածքn սպասարկող շտապօգնության մեքենաների ավտոպարկն առաջիկայում հիմնովին կփոխվի չինական կողմից Հայաստանին դրամաշնորհի միջոցով տրամադրված 200 բարձրակարգ մեքենաներով` համաձայն այս մասին ավելի վաղ կնքված համաձայնագրի, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

Մեքենաների առաջին խմբաքանակը` շուրջ 5 տասնյակ, արդեն Չինաստանից առաքվել է Հայաստան: Մեքենաների մյուս մասը կհասնի առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Դրանք կհագեցվեն մի շարք անհրաժեշտ սարքավորումներով և կբաշխվեն Երևանում ու մարզերում` ըստ կարիքների և բնակչության թվաքանակի: Շտապօգնության մեքենաներից 65-ը կհագեցվեն նորագույն սարքավորումներով ևս` վերակենդանացման անհետաձգելի գործառույթի իրականացման համար: Նոր ռեանիմոբիլներով հնարավոր կլինի անհետաձգելի բուժօգնության անհրաժեշտ միջոցառումներ կազմակերպել և կանչի ժամանակ` պացիենտի տանը, և մեքենայում` համապատասխան բժշկական հաստատություն տեղափոխելու ճանապարհին: Մարզերի մեքենաների պարկը ևս կհամալրվի ռեանիմոբիլներով, ինչը նոր հնարավորություն է` հիվանդին տեղափոխելիս անհրաժեշտ բուժօգնություն կազմակերպել արդեն մեքենայի մեջ:

Նոր մեքենաների շահագործումն էականորեն կբարձրացնի շտապօգնության որակը, մարզերից տեղափոխումն առավել պատշաճ պայմաններում կիրականացվի: Ներկայում շահագործվողների համեմատ նորերն անհամեմատ ավելի լավ վերազինված կլինեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր