ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Որոշ առարկաներ կպարզեցվեն կամ կհանվեն, որոշներն էլ կավելանան». ԿԳ նախարար
23:55, 15.08.2018 | mamul.am
23207 | 9

Կրթության ոլորտով մտահոգված մարդիկ այսօր՝ օգոստոսի 15-ին, Կասկադում հանդիպել են ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին և բարձրաձայնել իրենց հուզող հարցերը: Հարցերից մեկն էլ վերաբերում էր որոշ առարկաների բովանդակությանը, դրանց լինել-չլինելուն:

Ներկաների կողմից հարց բարձրացվեց հայոց եկեղեցու պատմություն առարկայի կրթական ծրագրի վերաբերյալ, ինչին ի պատասխան Արայիկ Հարությունյանն ասաց. «Այս հարցում պետք է հաշվի առնել բոլորի կարծիքը, որովհետև մարդիկ կան, որ ասում են՝ այս առարկան պետք է հանվի, մարդիկ էլ կան, որ ասում են՝ պետք է մնա:

Բոլոր առարկաները, բոլոր ծրագրերը փոփոխության ենթակա են: Դրանց մի մասն ընդհանրապես կհեշտացվի, մի մասը դուրս կգա: Օրինակ, Նորագույն շրջանի պատմությունը վերանայման կարիք ունի՝ հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի իրադարձությունների մասով: Մենք բոլոր այդ իրադարձությունների վերաբերյալ առաջիկայում գոնե քննարկումներ կունենանք: Նոր առարկաներ ևս կմտնեն, որովհետև աշխարհը 21-րդ դարում շատ արագ է փոխվում, և մենք շատ արագ պետք է արձագանքենք այդ փոփոխություններին, որպեսզի մեր դպրոցը լինի ժամանակակից, համապատասխանի արդի փոփոխություններին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր