ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Գյուղացին տրակտոր գնելու գյուղատնտեսական վարկ է վերցնում արտոնյալ պայմաններով և ․․․ թանկարժեք մեքենա գնում». Արման Հայրապետյան
02:05, 16.08.2018 | mamul.am
4343 | 0

Մի երկրում, որտեղ բողոքում են աշխատանքի բացակայությունից, գյուղացուն ոչխար պահելու առաջարկը ծաղրի է արժանանում։
Մի երկրում, որտեղ բողոքում են սոցիալական ծանր վիճակից, պտղատու ծառերի բերքը թափվում է գետնին ու կամ մնում ճյուղերին և փչանում։
Մի երկրում, որտեղ բողոքում են վարկերի բարձր տոկոսներից, գյուղացին տրակտոր գնելու գյուղատնտեսական վարկ է վերցնում արտոնյալ պայմաններով և ․․․ թանկարժեք մեքենա գնում։
Մի երկրում, որտեղ բողոքում են բժշկության որակից, իրենց երեխաներին զոռով, փողով ու ծանոթով բժշկական են փորձում ընդունել։
Մի երկրում, որտեղ բողոքում են ուրիշների թալանելուց և օրենք խախտելուց, բողոքողներն ապօրինի պատշգամբ են առաջ տալիս, հարևանից լույս գողանում ու հարկերն ու տուգանքները չմուծելու ուղիներ որոնում։
Մի երկրում, որտեղ բողքում են փողոցների աղտոտվածությունից, առնվազն ամեն երկրորդն աղբը նետում է մեքենայի կամ տան պատուհանից։
Շարունակելի, ցավոք շատ երկար շարունակելի․․․

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր