ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Եղանակը Հայաստանում և Արցախում
07:40, 16.08.2018 | mamul.am
4299 | 0

Հանրապետության տարածքում օգոստոսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 18-ի երեկոյան ժամերին հատկապես հյուսիսային շրջաններում, 19-20-ին` գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 19-24 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 18-19-ը կնվազի 2-4 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 19-20-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի օգոստոսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.30C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 13.70C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.80C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր