ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +24 °C Վաղը`+27 °C
ՀՔԾ պետը՝ Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավորի մասին
13:25, 16.08.2018 | mamul.am
12255 | 3

«Դատավոր Ալեքսանդր Ազարյանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ աշխատել է 2-րդ նախագահի աշխատակազմում և որ անկախ այդ հանգամանքից, կաշկանդվածություն չունի գործի քննության հետ կապված: Բայց ես այս մասին չեմ ուզում խոսել: Իմ համոզմամբ՝ նա պետք է բացարկ հայտներ այս գործով, որովհետև Մարտի 1-ի գործերով 9 մեղադրական դատավճիռներ է կայացրել ու այնպիսի՜ ձևակերպումներով... օրինակ, խաղաղ ցուցարարներին ամբոխ բնութագրելով և այլն: Այսինքն, նա այդ համոզմունքի կրողն է ու պետք է ինքնաբացարկ հայտներ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՔԾ պետը:

Հիշեցնենք՝ Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, որոշել էր բավարարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը։

Հարցին՝ կարծում եք Ռ. Քոչարյանն ազդեցություն ունեցե՞լ է գործի վրա, ՀՔԾ պետը պատասխանել է. «Ես կարծելով եզրահանգումներ չեմ անում, երբ կունենամ ապացույցներ, կխոսեմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր