ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Վարչապետը շատ թեթև է մոտենում սեփական անվտանգությանը». Հայկ Մարտիրոսյան
15:15, 16.08.2018 | mamul.am
9110 | 1

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է հետհեղափոխական վիճակի և հակահեղափոխության մասին։ Նա անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությանն ու ընդգծել. «Վարչապետի` քայլերթով Հրապարակ մտնելը վատ գաղափար է, քանի որ նա շատ թեթև է մոտենում սեփական անվտանգությանը, ինչը լավ չէ: Դեմ լինելով անձի պաշտամունքին և դիֆերամբներ ձոնելուն՝ պետք է մտածել նրա ֆիզիկական անվտանգության մասին, քանի որ երկրում առկա է հակահեղափոխական ուժերի ակտիվացում»:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր հետևյալ գրառումն էր կատարել. «Մտածում եմ վաղը Հանրապետության հրապարակ գալ երթով՝ Երևանի մի որևէ թաղամասից. այնպես ինչպես անում էինք հեղափոխության օրերին: Ի՞նչ կարծիքի եք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր