ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Տնտեսական վիճակը հնարավորինս կարգավորելու համար թուրքերը շարունակում են ակտիվ հանդիպումները». Վ. Գեղամյան
16:35, 16.08.2018 | mamul.am
3588 | 0

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքերը շարունակում են ակտիվ հանդիպումները հնարավոր ներդրողների ու շուկաների հետ, որպեսզի կարողանան տնտեսական վիճակը հնարավորինս կարգավորել։
Խոսքը, մասնավորապես, Չինաստանի, Ռուսաստանի և Քաթարի մասին է։ Այսօր, օրինակ, Թուրքիա է այցելել Քաթարի էմիր Շեյխ Համիդ ալ Սանին, ով հանդիպել է Էրդողանին ու իր փեսա, ֆինանսների նախարար Բ. Ալբայրաքին։ Հանդիպումը տևել է 3.5 ժամ, որի արդյունքում հայտնի է դարձել, որ Քաթարը 15 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում է անելու Թուրքիայում։
Դրան զուգահեռ Թուրքիայի կենտրոնական բանկն էսօր կարողացել է մի փոքր կարգավորել շուկան, որի շնորհիվ լիրան որոշ աճ է գրանցել։
Սակայն էս օրերի գլխավոր արդյունքն էն է, որ ԱՄՆ հետ լարված հարաբերություններն իսկապես խիստ վատթարացան»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր