ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. հայտնաբերվել են կրակված պարկուճներ, փայտե մահակներ և արնանման հետքեր
11:45, 17.08.2018 | mamul.am
5699 | 0

Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի վարչություն ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ գյուղի վարչական տարածքում ինքնաձիգերով կրակում են: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի ճանապարհի խաչմերուկի հատվածում հայտնաբերել են 5 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակված պարկուճներ, մի քանի հատ ինքնաշետ փայտյա մահակներ, ինչպես նաև ավտոմեքենայի ապակու կոտրված բեկորներ: Նշված վայրում գետնին հայտնաբերվել են նաև արնանման հետքեր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր