ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«17:30-ին Արցախի պողոտա-Էրեբունի փողոցի խաչմերուկից երթով շարժվելու ենք Հրապարակ». Նիկոլ Փաշինյան
14:30, 17.08.2018 | mamul.am
5838 | 1

«Այսօր մեր միջև բաժանարար գծեր չկան՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ժողովուրդը, պետական կառավարման մարմինները, բանակը նույն կողմում են ու մեզ ոչ մի գիծ չի բաժանում»,- ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետը:

Արդեն հայտնել էինք, որ ժամը 17.30-ին նա Արցախի պողոտա-Էրեբունի փողոցի խաչմերուկից երթով շարժվելու է դեպի Հանրապետության Հրապարակ: «Բոլոր կանխատեսումների համաձայն, այսօր էլ հանրահավաքի մասնակիցների թիվը շատ մեծ է լինելու. սա յուրաքանչյուրիցս պատասխանատվություն ու զսպվածություն է պահանջում: Չեմ բացառում, որ ագրեսիվության դրսևորումներ լինեն, ուղարկված մարդիկ, խնդրում եմ՝ որևէ ագրեսիվությամբ չպատասխանել, իսկ եթե դա այնպիսի ագրեսիվություն է, որին պետք է արձագանքեն իրավապահները, դիմեք ոստիկաններին»,- հայտարարեց Փաշինյանը: Նա ասաց, որ հանրահավաքին շատ լուրջ ելույթներ են սպասվում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր