ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են առնում, ֆեյքեր, որ ասեն՝ Նիկոլ Փաշինյանը եկել է հողեր հանձնելու». ՀՀ վարչապետ
20:20, 17.08.2018 | mamul.am
5562 | 1

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող ֆեյքերի ու գնված լրատվամիջոցների մասին լուրերին՝ վարչապետը հանրահավաքի ժամանակ հայտարարեց.

«Փողեր են ծախսում, լրատվամիջոցներ ու ֆեյքեր են առնում, որ հայտարարեն, թե Փաշինյանի կառավարությունը եկել է հողեր հանձնելու, դուք պատկերացնում եք, ես Ղարաբաղի հարցում մի բառ չեմ բանակցել: Իրանք իրանց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց ուրիշ բանի շուրջ չեն բանակցել: Ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ փաստաթղթային ողջ գործընթացին: Տո այ երկիր թալանածներ, սերմացու գողացած մկներ, տո այ բանակ թալանածներ,
ես պատրաստ եմ բանակցել ՀՀ անունից, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի հանրապետության իշխանությունը: Բայց մենք պատրաստ ենք ազգովի ջախջախել Ադրբեջանի ցանկացած սադրանք, բայց մենք նաև պատերազմ չենք ուզում, մենք պատրաստ ենք բանակցությունների»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր