ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Եթե որևէ մեկը սրանից հետո քաղաքացիական պատերազմով սպառնա, իրենով ԱԱԾ-ն է զբաղվելու». Նիկոլ Փաշինյան
23:35, 17.08.2018 | mamul.am
13429 | 5

«Հիմա էլ դուրս են եկել մարդիկ, որ սկսում են խոսել, թե Հայաստանում քաղաքացիական պատերազմ կարող է լինել: Տո քաղաքացիական պատերազմ կարող է միայն ձեր օֆիսների ներսում լինել, ձեր օֆիսներից դուրս դուք քանի՞ աջակից ունեք, որ մի հատ էլ քաղաքացիական պատերազմ լինի՝ 17 հատ նախկին կոռուպցիոներ, 22 հատ էլ ֆեյք, էս ա ձեր քաղաքացիական աջակցությունը: Ուրեմն, եթե որևէ մեկը սրանից հետո քաղաքացիական պատերազմով սպառնա, իրենով ԱԱԾ-ն է զբաղվելու, լավ իմացեք: Ես խորհուրդ եմ տալիս բոլորին խոսելուց առաջ մտածել: Հետո էլ ասում եք՝ մեր խոսքի ազատությունը սահմանափակում են: Դուք հլա խոսելուց առաջ մտածել սովորեք, որ հետո ձեր խոսքի ազատության իրավունքի մասին մտածեք»,- ելույթի ընթացքում զգուշացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, օրեր առաջ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը

իշխանություններին հորդորել էր` չբաժանել Հայաստանը հեղափոխականների և հակահեղափոխականների: Ինքը մտահոգություններ ունի, որ դրա արդյունքում կլինի քաղաքացիական պատերազմ և հող կհանձնենք, մեղքն էլ կգցեն «հակահեղափոխականների» վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր