ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +25 °C Վաղը`+26 °C
ՀՀ-ում երկամյա երեխան ենթարկվել է ցողունային բջիջների աուտոփոխպատվաստման բացառիկ վիրահատության
01:10, 18.08.2018 | mamul.am
6488 | 1

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` այստեղ բացառիկ, Հայաստանում որպես այդպիսին առաջին անգամ իրականացված վիրահատության ենթարկված երկամյա փոքրիկին այցելության: Երեխայի մոտ 2018թ. հունվարին «Մուրացան» համալսարանական կլինիկայում ախտորոշվել է 4-րդ աստիճանի նեյրոբլաստոմա: Տրամադրվել է բուժում` համաձայն VDC ծրագրի: Քիմիաթերապիայի երկու կուրս ստանալուց հետո Արյունաբանական կենտրոնում կատարվել է ցողունային բջիջների հավաքագրում: Աֆերեզի ժամանակ Սանկտ-Պետերբուրգից հրավիրվել են մասնագետներ, հավաքագրումն անցել է հարթ: «Մուրացան» համալսարանական կլինիկայում քիմիաթերապիայի բուժումն ավարտելուց հետո երեխան ուղեգրվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` աուտոփոխպատվաստումն իրականացնելու համար: Կատարվել է բարձր դեղաչափերով քիմիոթերապիա, որից հետո հունիսի 17-ին իրականացվել է բացառիկ վիրահատություն` ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում: Վիրահատությունը կատարվել է Սանկտ-Պետերբուրգից հրավիրված մասնագետների հետ համատեղ: Ներկայումս երեխայի վիճակը բավարար է: Փոքրիկն օրերս արդեն դուրս կգրվի` առաջիկայում շարունակելով գտնվել բժիշկների ուշադրության կենտրոնում:

ՀՀ առողջապահության նախարարություն

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր