ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Արզնի թռչնաբուծականը «տեռորի» է ենթարկում իր աշխատակիցներին և աշխատավարձի փոխարեն ձու է պարտադրում
11:40, 03.09.2018 | mamul.am
15392 | 0

Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Արզնի թռչնաբուծական ֆերմայում աշխատակիցներին աշխատավարձ չեն վճարում: Ասում են, որ թռչնաբուծականի տնօրինությունն իր աշխատակիցներին ստիպում է աշխատավարձի փոխարեն ձու վերցնել, վաճառել ծանոթ-բարեկամներին և այդ գումարը ստանալ որպես աշխատավարձ: Ասում են նաև, որ ձվից բացի, արձակուրդայինների փոխարեն էլ թռչնաբուծական ֆերմայի տնօրինությունն իր աշխատակիցներին ստիպում է ստանալ խոզի միս՝ շուկայականից թանկ արժեքով: Համաձայն շրջանառվող լուրերի, մի շարք աշխատակիցներ արդեն դուրս են եկել աշխատանքից, սակայն չեն կարողանում ստանալ իրենց վերջնահաշվարկը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր