ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Լևոն Վահրադյանն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը
13:15, 04.09.2018 | mamul.am
3966 | 0

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց պաշտոնավարման 100 օրը։

«Նախարարությունը գործունեություն է ծավալում 4 ուղղություններով՝ բարձրագույն նվաճումների սպորտ, մանկապատանեկան սպորտ, մասսայական սպորտ և երիտասարդական քաղաքականություն։ Բարձրագույն նվաճումների սպորտում հաշվետու ժամանակաշրջանում ունենք լավ արդյունքներ՝ թե՛ մեր հենակետային մարզաձևերից, թե՛ վերջին տարիներին արդյունքներ չգրանցած մարզաձևերից, օրինակ ջրացատկից և հեծանվասպորտից։ Բացի այդ, մեծ միջոցառումներ ենք կազմակերպելու Երևանում սեպտեմբեր-հոկտեմբերին՝ ուշուի ասիական խաղերը և գեղասահքի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Դա բացառիկ է Հայաստանի համար։ Ինչ վերաբերում է մանակապատանեկան սպորտին, ապա շարունակում ենք աշխատանքը մարզադպրոցների հետ։ Մասսայական սպորտի գծով ունենք 12 հանրապետական ծրագիր, որոնք նախատեսված են նախադպրոցայինից մինչև տարեցների խմբերի համար։ Չկա այնպիսի տարիքային խումբ, որ ընդգրկված չլինի ծրագրում։ Անցած տարի ունեինք 3000 մասնակից, այնինչ այս տարի մինչ օրս ունենք արդեն 150 հազար մասնակից։ Երիտասարդության հարցով ծրագրերը մշակման փուլում են։ Տեսանելի ապագայում ծրագիրը կներկայացնենք կառավարություն»,- Վահրադյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Հարցին, գոհ է արդյոք իր աշխատանքից, Վահրադյանը պատասխանեց. «Ես աշխատանքս կատարում եմ մեծ սիրով և նվիրվածությամբ։ Գոհ լինելը, ես չպետք է գոհ լինեմ։ Պետք է գոհ լինեն հասարակությունը, մարզիկները և լրագրողները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր