ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Բոլոր ակումբներն ինձ առաջադրել են ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում». Արթուր Վանեցյան
13:40, 04.09.2018 | mamul.am
3730 | 5

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՖՖ անդամներն իր թեկնածությունն են առաջադրել ՀՖՖ նախագահի ընտրություններին, որոնք կայանալու են սեպտեմբերի 22-ին:

«Ես չեմ առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում, այլ բոլոր ակումբներն են առաջադրել։ Այդ աշխատանքն ինձ բացարձակ չի խանգարի ԱԱԾ-ի տնօրենի աշխատանքին։ Ժամանակը ցույց կտա, կտեսնեք, որ չի խանգարի։ Ո՛չ ազգային անվտանգությունը կտուժի, ո՛չ էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ծրագրերն ընտրությունների օրը կներկայացնեմ, ոլորտը նախնական ուսումնասիրել եմ, առաջնահերթությունը համարում եմ մասսայական ֆուտբոլի և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը։ ՀՖՖ-ն բավականին ինքնաբավ կազմակերպություն է, ֆինանսների արդյունավետ օգտագործման դեպքում կարող ենք հաջողությունների հասնել։ Ակումբների ղեկավարների հետ երեկ հանդիպել եմ, զրուցել։ Փոփոխություններ են սպասվում ՀՖՖ-ի ներսում»,- նշել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր