ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Պետերբուրգում տարեց կանայք իրենց ուսերին քարշ են տվել իրենց մտրակող «Պուտինին»
01:20, 08.09.2018 | mamul.am
26584 | 0

Սեպտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում Նևսկի պողոտայում «Գարուն» շարժումն ակցիա է անցկացրել՝ բողոքելով ՌԴ-ում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ:

Ակցիայի մասնակից տարեց կանայք իրենց ուսերին քարշ են տվել սայլակի վրա նստած «Պուտինին»: «Սա, այսպես կոչված, «կենսաթոշակային բարեփոխումների» իրական պատկերն է: Հոգնած ու աղքատ մարդիկ առանց հանգստի քարշ են տալիս ծանր բեռը, այնինչ այդ նույն ժամանակ իշխանություննեը գռփում են բյուջեն, մարդկանց հալածում են նորանոր օրենքներով, հարկերով ու սահմանափակւոմներով»,- իրենց պերֆորմանսն այսպես են բացատրել ակցիայի մասնակիցները:

Ակցիայի ընթացքում կիսամերկ տղամարդը՝ Պուտինի դիմակով, մտրակով հարվածել է իրեն իրենց ուսերին տանող կանանց ու անցորդներին մանրադրեմներ նետել: «Պուտինի» սայլակին փակցված են եղել նաև կենսաթոշակային բարեփոխումներին կողմ պատգամավորների լուսանկարները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր