ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Արենիում պեղումների արդյունքում հայտնաբերվել են մ.թ.ա 4200-3500 թվականներին վերագրվող բազմաթիվ գտածոներ
17:20, 08.09.2018 | mamul.am
17724 | 0

Վայոց Ձորի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, փոխնախարար Տիգրան Գալստյանն ու նախարարի խորհրդական Արուսյակ Տերչանյանն այցելել են Արենի 1 քարանձավ, որտեղ հնագիտական աշխատանքներ են կատարվում 2007 թվականից: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են մ.թ.ա 4200-3500 թվականներին վերագրվող բազմաթիվ գտածոներ: 2010-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը, 2011-ին՝ առաջին գինու հնձանը:
Արենի 1 քարանձավը վարձակալությամբ տրվել է հնագետ Բորիս Գասպարյանին, ով ի սկզբանե ղեկավարել է քարանձավի հնագիտական արշավախումբը: Նրա ուղեկցությամբ Լիլիթ Մակունցն ու նախարարության ներկայացուցիչները շրջայց կատարեցին Արենի 1 քարանձավում, Բորիս Գասպարյանը ներկայացրեց հետագա ծրագրերը:
Վայոց Ձորի մարզ աշխատանքային այցը շարունակվեց Գնիշիկաձորում (հնագիտական հուշարձան խաղողի այգիներով), իսկ այցի վերջին կանգառը Ելփին համայքում գտնվող ուրարտական ծիսական համալիրն էր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր