«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցյալ տարի Արարարատի մարզի Դաշտավան գյուղի ուսուցիչների աշխատավարձը նվազեցվել է առանց հիմնավորման, այս տարի տնօրենը բյուջեի նախագիծը տարել է մարզպետարան հաստատելու, մերժել են, հաստատել դասղեկության 20% վճարով՝ դարձնելով այն 10% (Արմավիրի և այլ մարզերի մի շարք դպրոցներում այդ գումարը հենց 20% է)։ Ի դեպ դպրոցն ունի մոտ 360 աշակերտ՝ տարածաշրջանում փոքրերից չէ և բյուջեն էլ բավարարում է, որպեսզի ուսուցիչներին նման կերպ վարձատրվեն։ Կան, նաև, մի շարք այլ խնդիրներ՝ 35 երեխայով (մի մասը ներառական) մերժվում է երկու առաջին դասարան բացելը և այլն։ |