ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Ինչ է ներկայացրել Apple-ն իր նոր շնորհանդեսին
01:35, 13.09.2018 | mamul.am
6836 | 0

ԱՄՆ-ի Քալիֆոռնիա նահանգի Քուփերթինո քաղաքում գտնվող Սթիվ Ջոբսի անվան թատրոնի դահլիճում կայացավ Apple կորպորացիայի նոր սարքերի շնորհանդեսը: Ընկերությունը ներկայացրեց iPhone Xr, iPhone XS և iPhone XS Max սմարթֆոնները, ինչպես նաև՝ Apple Watch Series 4 ժամացույցը:

Բացի դրանից, ներկայացվել են iOS 12, macOS Mojave, watchOS 5 և tvOS 12 օպերացիոն համակարգերի նոր տարբերակները:

iPhone Xs-ի iPhone Xs Max-ի էկրանի անկյունագծերը կազմում է 5,8 և 6,5 դյույմ համապատասխանաբար:

iPhone Xr-ի մոդելը հանդիսանում է նոր iPhone Xs-ի պարզեցված տարբերակը: Սմարթֆոնն ստացել է 6,1 դյույմանոց IPS էկրան: Ի տարբերություն ավելի թանկ մոդելների, Xr-ն ունի մեկ հիմնական տեսախցիկ՝ 12 մեգապիքսելանոց: Բացի այդ, վերջինի կորպուսն ալյումինե է, մինչդեռ iPhone Xs-ինը պողպատե է:

Արտաքինից նորույթները շատ չեն տարբերվում iPhone X-ից, նրանք ևս ունեն FaceID hամակարգ՝ տիրոջ դեմքը ճանաչելու համար: Հագեցած են A12 պրոցեսորով, որն առավել արագ է աշխատում, քանի իր նախորդը և կարող է վայրկյանում մշակել 12 տրիլիոն գործողություն:

Նոր սմարթֆոնների հիշողության առավելագույն ծավալը 512 գիգաբայթ է, նրանք ամբողջովին անջրանցիկ են, փորձություններն անցել են ոչ միայն ջրով, այլև գարեջրով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր