ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Փրկենք Քարահունջը պրովոկացիաներից». Տիգրան Գալստյան
21:10, 14.09.2018 | mamul.am
9944 | 1

Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փրկենք Քարահունջը պրովոկացիաներից.
Մոտ օրերս ես և Արմեն Աբրոյանը հետախուզական այց կատարեցինք Զորաց Քարեր: Ահազանգը, ինչպես և նախորդը, պրովոկացիոն էր: Անհագստանալու ընդանրապես հարկ չկա: Որպեսզի խուսափենք ֆոտո էֆեկտից, կատարեցինք չափագրություն՝ կտրվածք և հատակագիծ: Մենհիրի հիմքի ընդամենը 1/6րդ-ից պակաս մասն է բացված և հիմքի ծանրության կենտրոնի գերակշիռ մասը ամուր ընկղմված է հողի մեջ: Անձևաջրերը և ձնհալը նույնպես չեն կարող խարխլել հիմքը, քանի որ բավականին ամուր հող է և Մենհիրն իր ծավալով հենված է կոշտ ապարների վրա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր